Երիտասարդություն (հեռուստասերիալ)
Երիտասարդություն | |
---|---|
Ժանր | Դրամա |
Երկիր | Հարավային Կորեա |
Հիմք | «Փրկիր ինձ» |
Լեզու | Կորեերեն |
Գլխավոր դերերում |
|
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 12 |
Էկրաններին է | ապրիլի 30, 2024-ից |
Ընկերություն |
|
Պաշտոնական կայքէջ |
«Երիտասարդություն» (կորեերեն՝ 유스, անգլ.՝ Youth), սպասվող հարավկորեական հեռուստասերիալ, որը հիմնված է BTS-ի աշխարհի վրա։ Գլխավոր դերերում են՝ Սո Ջի Հունը, Նո Չոն Հյունը, Ան Ջի Հոն, Սո Յոն Ջոն, Քիմ Յուն Վուն, Չոն Ու Ջինը և Չոն Ջին Սոն։ Թողարկումը նախատեսվում է 2021 թվականին։
Սինոփսիս
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հեռուստասերիալը ծավալելու է սյուժետային գիծը, որը երկրպագուները տեսել են BTS-ի երաժշտական տեսահոլովակներում և «Փրկիր ինձ» վեբտունում։ Պատմությունը սկսվում է Սոկ Ջինի և այլ վեց տղաների հանդիպումից։ Նա իմանում է, որ նրանցից յուրաքանչյուրը իր անձնական խնդիրներն ունի և նրանք միասին սովորում են հաղթահարել դրանք»[1]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպարները խմբի յոթ անդամների ալտեր էգոներն են և յուրաքանյուրը ներկայացված է իր իրական անունով։
- Սո Ջի Հուն՝ Կիմ Սոկ Ջին
- Նո Չոն Հյուն՝ Մին Յուն Գի
- Ան Ջի Հո՝ Չոն Հոսոկ
- Սո Յոն Ջո՝ Կիմ Նամ Ջուն
- Քիմ Յուն Վու՝ Փաք Ջի Մին
- Չոն Ու Ջին՝ Քիմ Թեհյոն
- Չոն Ջին Սո՝ Չոն Չոնգուկ
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 21-ին Big Hit Entertainment-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Բան Շի Հյոկը հայտարարել է, որ BTS-ի դեբյուտային օրերի վրա հիմնված դրաման գտնվում է արտադրության սկզբնական փուլում և թողարկվելու է 2020 թվականի երկրորդ մասում՝ որպես BTS-ի աշխարհի մի մաս[2]։ Հեռուստասերիալի համատեղ պրոդյուսերն է Chorokbaem Media-ն[3]։ Սկբում հեռուստասերիալն անվանվել է «Կապույտ երկինք» (կորեերեն՝ 푸른 하늘, անգլ.՝ Blue Sky), սակայն հետագայում սերիալի անվանումը փոխվել է «Երիտասարդություն»-ով[4]։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունիսի 17-ին հաղորդվել է, որ պրոդյուսերական ընկերությունները գտնվում էին գլխավոր և երկրորդական դերասանների քասթինգի գործընթացում և որ հիմնական կազմը բաղկացած է լինելու նորեկ դերասաններով[5]։ Հոկտեմբերի 19-ին հայտարարվել է, որ Սո Ջի Հունը, Նո Չոն Հյունը, Ան Ջի Հոն, Սո Յոն Ջոն, Քիմ Յուն Վուն, Չոն Ու Ջինը և Չոն Ջին Սոն նկարահանվելու են հեռուստասերիալում[6][7]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալը նախատեսվում է թողարկել 2021 թվականին[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mendez, Michele (2020 թ․ հոկտեմբերի 20). «BTS' 'Youth' Drama Series: News, Cast, Trailer, Plot Details, & More». Elite Daily. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Bucksbaum, Sydney (2019 թ․ օգոստոսի 21). «A BTS Universe TV drama is coming, but with a twist». Entertainment Weekly. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Ramli, Sofiana (2019 թ․ օգոստոսի 21). «A television drama based on "the BTS Universe" is in the works for 2020». NME. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Kim, Jin-suk (2020 թ․ հունիսի 17). «Drama related to BTS about to start filming from upcoming September». JTBC Plus. V Live. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ Kim, So-yeon (2020 թ․ հունիսի 17). «[단독] '푸른하늘' 배우 "모두 신인으로"…방탄소년단 役 초미의 관심». Hankyung (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Yoon, Sang-geun (2020 թ․ հոկտեմբերի 19). «방탄소년단 드라마 '유스' 7인 캐스팅..전진서 정국役[공식]». Star News (կորեերեն). Naver. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Dong, Sun-hwa (2020 թ․ հոկտեմբերի 19). «BTS-universe drama cast confirmed». The Korea Times. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Kim, Mi-ji (2020 թ․ հոկտեմբերի 19). «방탄소년단 세계관 드라마, 서지훈·전진서 등 라인업 완성…멤버 본명 사용 [공식입장]». Xports News (կորեերեն). Naver. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|